Կարևոր իրադարձություններ

«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղով ապրանքները «թթվասեր» մակնշմամբ են իրացվել

05 Հունվար, 2023 19:44
«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղով ապրանքները «թթվասեր» մակնշմամբ են իրացվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:

Մասնավորապես լաբորատոր փորձաքննության արդյունքում բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 18% յուղայնությամբ «Թթվասեր Դասական» անվանումով, «ԱՊԳ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 15% յուղայնությամբ «Թթվասեր» անվանումով և «Արզնի Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ «Սերով Թթվասեր» անվանումով ապրանքատեսակներում, ինչն առերևույթ չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով «թթվասեր» ապրանքին ներկայացվող պահանջներին:

Այսինքն՝ բուսական յուղի առկայության պայմաններում հիշյալ կանոնակարգի իմաստով ապրանքը չի կարող ներկայացվել որպես թթվասեր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին