Կարևոր իրադարձություններ

Թող Հիսուս Քրիստոսի ծնունդը հիանալի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար. Ծառուկյան

05 Հունվար, 2023 18:50
Թող Հիսուս Քրիստոսի ծնունդը հիանալի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար. Ծառուկյան

Բարերար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առիթով.

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ: Մաղթում եմ, որպեսզի բոլորիս սրտերը լցվեն սուրբծննդյան լույսով ու այս տոնի խորհրդով: Թող Հիսուս Քրիստոսի ծնունդը հիանալի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար:

Թո՛ղ Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլոր քրիստոնյա օջախներում ու ազդարարի սքանչելի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Մեզ և ձեզ մեծ ավետիս»»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին