Կարևոր իրադարձություններ

Համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և «Փի-Էյչ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի միջև

05 Հունվար, 2023 17:56
Համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և «Փի-Էյչ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

 

Համաձայն հուշագրի՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից  տրամադրվող դրամաշնորհի շրջանակում 2023-2027 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որի նպատակն է բարելավել դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակը:

Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը՝ հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոցով:

Այն նաև ուղղված է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, առարկայական ծրագրերի բարեփոխման գործընթացների աջակցությանը, մասնավորապես «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման բարելավմանը, ուսուցիչների վերապատրաստման կրեդիտավորմանը, գործընթացում ներգրավված կազմակերպությունների համագործակցության սերտացմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին