Ինչպես փոխանցում են արտասահմանյան լրատվամիջոցները, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Թուրքիայում գազային հանգույցի ճանապարհային քարտեզի մշակման հետ կապված հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ուկրաինայի և Սիրիայի շուրջ զարգացումներին, որի ժամանակ Թուրքիայի ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակն Ուկրաինայում։