Կարևոր իրադարձություններ

Ջրատարը վթարվել է շինարարական աղբն ու ծանր ժայռաբեկորները ապօրինաբար թափելու պատճառով

05 Հունվար, 2023 14:15
Ջրատարը վթարվել է շինարարական աղբն ու ծանր ժայռաբեկորները ապօրինաբար թափելու պատճառով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արաբկիրի որոշ հացեներում ջրամատակարարման դադարեցում է եղել: «Վեոլիա ջուր»-ից պարզաբանում են, որ ջրատարը վթարվել է Կորեայի ձոր կոչվող հատվածում՝ հերթական անգամ շինարարական աղբը, այդ թվում ծանր ժայռաբեկորները ապօրինաբար թափելու պատճառով:

«Հաշվի առնելով, որ տվյալ երևույթը շարունակվում է տարիներ ի վեր ու հաճախակի հանգեցնում է տվյալ, մայրաքաղաքի համար կարևորագույն ջրատարներից մեկի վթարմանը, չի բացառվում, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրինությունը ստիպված լինի դիմել իրավապահ մարմիններին խնդրին լուծում տալու համար»,-ասվում է պարզաբանման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին