Կարևոր իրադարձություններ

Կրիշտիանու Ռոնալդուն Անգլիայում ստացած որակազրկման պատճառով բաց կթողնի Ալ-Նասրի հաջորդ երկու խաղերը

05 Հունվար, 2023 13:04
Կրիշտիանու Ռոնալդուն Անգլիայում ստացած որակազրկման պատճառով բաց կթողնի Ալ-Նասրի հաջորդ երկու խաղերը

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի դեբյուտը հետաձգվել է ֆուտբոլիստի որակազրկման պատճառով։

Daily Mail-ի լրագրողները նշել են, որ Կրիշտիանուն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից նոյեմբերին որակազրկվել է երկու խաղով՝ ապրիլին տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Այդ ժամանակ Ռոնալդուն հարվածել է աուտիզմով երեխայի, ում ձեռքից վայր է ընկել հեռախոսը:Երեխայի մայրը հայտնել է, որ ֆուտբոլիստն այդպես էլ ներողություն չի խնդրել կատարած արարքի համար: 

ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ որակազրկումները տեղափոխվում են այլ լիգաներ։ Այսպիսով, 37-ամյա պորտուգալացին «Ալ-Նասրի» կազմում իր նորամուտը կնշի մինչև հունվարի 21-ը՝ «Ալ Էթիֆակի» դեմ խաղում։

 

Լրահոս

Դիտել ավելին