Կարևոր իրադարձություններ

Երեխա չունեցող բոլոր զույգերը կօգտվեն անպտղության անվճար բուժման ծրագրից

05 Հունվար, 2023 12:48
Երեխա չունեցող բոլոր զույգերը կօգտվեն անպտղության անվճար բուժման ծրագրից

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ծրագրից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Ըստ Ավանեսյանի, ծրագրի շահառուների շրջանակը լայն չէր. նախապատվությունը տրվում էր զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։ 

«2020 թվականին մեկնարկած «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Նոր նախագծով առաջարկվում է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» անկախ բնակության վայրից, սոցիալական կարգավիճակից, ամուսնական կարգավիճակից բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան հաղթահարել անպտղությունը»,- ասաց Ավանեսյանը։

Նախագծով նաև առաջարկվում է, որ սահմանամերձ բնակավայրերի այն քաղաքացիները, ովքեր ունեն մեկ երեխա և երկրորդային անպտուղություն ունեն՝ շահառու դառնան և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ կրկին երեխաներ ունենան։

Նիստի ընթացքում հստակեցվեց նաև, որ երկրորդային անպտղություն ունեցող և ոչ սահմանամերձ բնակավայրերում ապրող մյուս քաղաքացիները ևս ժամանակի ընթացքում կդառնան ծրագրի շահառու:

 

Լրահոս

Դիտել ավելին