Կարևոր իրադարձություններ

Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում ՌԴ-ից. Լաչինի միջանցը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է. վարչապետ

05 Հունվար, 2023 11:15
Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում ՌԴ-ից. Լաչինի միջանցը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրավիճակի մասին նշեց, որ իր համոզմամբ, ամենախորը և իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում:

Վարչապետը նշեց, որ միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը:

«Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում և Լաչինի միջանցը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է:

Լաչինի միջանցքի շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղղումը, և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,-ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին