Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահը մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է մի շարք աշխատակիցների (լուսանկարներ)

05 Հունվար, 2023 10:05
ՊԵԿ նախագահը մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է մի շարք աշխատակիցների (լուսանկարներ)

Մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել մաքսային համակարգի ստեղծման 31-ամյակին նվիրված միջոցառում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով մաքսային ծառայողներին, կարևորել է յուրաքանչյուրի ներդրած ջանքերը՝ մաքսային ծառայության կայացման, ինչպես նաև տնտեսական անվտանգության պաշտպանության գործում:  Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. ընթացքում համակարգում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ` միաժամանակ ընդգծելով մարտահրավերներին դիմագրավելու, համակարգի առջև դրված խնդիրները հետագայում ևս համատեղ աշխատանքով արդյունավետ և հաջողությամբ լուծելու կարևորությունը: 

Տեղի է ունեցել մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:  

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով, ՀՀ մաքսային համակարգի ստեղծման առթիվ բարձր մասնագիտական կարողություններ դրսևորելու և մաքսային գործի բնագավառում ներդրած ավանդի համար, մաքսային ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՊԵԿ գերատեսչական պարգևներով, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող»  կրծքանշանով և «Մաքսային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալով: ՊԵԿ նախագահի հրամանով, պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար, մի շարք աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ և հայտարարվել է «Շնորհակալություն»: 

 

Լրահոս

Դիտել ավելին