Կարևոր իրադարձություններ

Փրկարարները 6 քաղաքացու իջեցրել են Սարալանջի սարերից

04 Հունվար, 2023 22:21
Փրկարարները 6 քաղաքացու իջեցրել են Սարալանջի սարերից

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 4-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացիները գտնվում են Սարալանջ գյուղի սարերում և ինքնուրույն չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Նշվում է, որ փրկարարները Սարալանջ գյուղի «Խաչի տարածք» կոչվող հատվածից 6 քաղաքացու ուղեկցել են անվտանգ տարածք:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին