Կարևոր իրադարձություններ

Ոստան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

04 Հունվար, 2023 13:39
Ոստան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Հունվարի 4-ին, ժամը 00։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի 2-րդ փողոցում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:45-ին, մարվել` 00:55-ին: Այրվել է կահույք և ջերմահարվել են պատերն ու կախովի առաստաղը (մոտ 25 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին