Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին 3 անգամ անընդմեջ չի հաջողվել ընտրել նոր խոսնակ

04 Հունվար, 2023 13:28
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին 3 անգամ անընդմեջ չի հաջողվել ընտրել նոր խոսնակ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի երեկոյան հետաձգեց նիստը այն բանից հետո, երբ երեք անընդմեջ քվեարկությամբ չհաջողվեց ընտրել նոր խոսնակ՝ հանրապետականների ներքաղաքական շարունակական պայքարի ֆոնին:

Ոչ մի թեկնածու չկարողացավ ապահովել ձայների մեծամասնությունը 435 անդամից բաղկացած պալատում, ինչը մեծ հարված էր հանրապետական առաջնորդ Քևին Մաքքարթիին, ով կրկնակի պարտություններ կրեց ոչ թե իր մրցակից դեմոկրատներից, այլ իր գործընկեր հանրապետականներից:

Քաղաքական տեսարանն առաջին անգամն է 100 տարվա մեջ, երբ առաջադրված թեկնածուն ի սկզբանե չի կարողացել բավարար աջակցություն ստանալ պալատի ղեկավար դառնալու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին