Կարևոր իրադարձություններ

Ինչպես մյուս բոլոր երեխաները, արցախցի երեխաները նույնպես արժանի են սննդի, անվտանգության և ապահովության. ԱՀ ՄԻՊ

04 Հունվար, 2023 11:45
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Ինչպես մյուս բոլոր երեխաները, արցախցի երեխաները նույնպես արժանի են սննդի, անվտանգության և ապահովության. ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում հերթական անգամ աշխարհի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից 2022 թվականի դետեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ պահելու փաստի վրա. 

«Ինչպես մյուս բոլոր երեխաները, արցախցի երեխաները նույնպես արժանի են սիրո և աջակցության, սննդի, անվտանգության և ապահովության:

ԲԱՅՑ!!!
Ադրբեջանի կողմից արցախյան շրջափակման պատճառով հարյուրավոր ընտանիքներ այժմ բաժանված են, իսկ երեխաները գրեթե 24 օր չեն տեսել իրենց ծնողներին։

Բա՛ց արեք կյանքի ճանապարհը»,-գրել է Ստեփանյանը։

Գրառմանը կից Ստեփանյանը նաև տեսանյութ է հրապարակել արցախցի երեխաների մասնակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին