Կարևոր իրադարձություններ

«Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է Ռոնալդուին (լուսանկարներ)

04 Հունվար, 2023 11:33
«Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է Ռոնալդուին (լուսանկարներ)

Արաբական Ալ-Նասր ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Պորտուգալիայի հավաքականի ավագի՝ Ռիադի թիմում խաղալու համաձայնության մասին հայտարարվել է դեկտեմբերին։

Ռոնալդուն ստիպված էր նոր ակումբ փնտրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո. դրան նախորդել էր սենսացիոն հարցազրույցը, որտեղ խաղացողը խիստ քննադատության էր ենթարկել մարզչին և «կարմիր սատանաների» ղեկավարությանը։

«Եվրոպայում իմ աշխատանքն ավարտված է»,- ասել է Ռոնալդուն։ Մամուլը գրեց, որ նա տարեկան կստանա 200 միլիոն դոլար և կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Ակումբի ղեկավարությունը չի հրապարակել պայմանագրի արժեքը՝ նշելով միայն, որ «աշխարհի լավագույն խաղացողը» պետք է ստանա ամենաբարձր աշխատավարձը։

 

Լրահոս

Դիտել ավելին