Կարևոր իրադարձություններ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ

03 Հունվար, 2023 22:47
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Հունվարի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Ինչպես հայտնում են ՔՊ-ից, ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում խորհրդի նախագահ էր ընտրվել Սամվել Եղիազարյանը։
 
Քննարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդների և նախաձեռնողի նիստերի կազմակերպման հետ կապված և այլ ընթացիկ հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին