Կարևոր իրադարձություններ

Մխչյան գյուղի մոտակայ­քում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

04 Հունվար, 2023 00:00
Մխչյան գյուղի մոտակայ­քում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Հունվարի 3-ին, ժամը 16։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի մոտակայ­քում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճա­նապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 2012 թ․), Մ․ Ս․-ն (ծնված 2017 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2019 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ա․ Ս․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին