Մի՛ մնացեք անտարբեր, բարձրաձայնեք հարցը՝ կյանքի ճանապարհը բացելու համար. Արցախի ՄԻՊ
03 Հունվար, 2023 15:12
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«Ավելի քան երկու շաբաթ Արցախն Ադրբեջանի ստեղծած շրջափակման մեջ է։
Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին՝ դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունը։ Մի՛ մնացեք անտարբեր, խնդրում եմ, բարձրաձայնեք հարցը՝ կյանքի ճանապարհը բացելու համար»: