Կարևոր իրադարձություններ

Ինչպես են երկրպագուները հրաժեշտ տալիս ֆուտբոլի լեգենդին (լուսանկարներ)

03 Հունվար, 2023 12:40
Ինչպես են երկրպագուները հրաժեշտ տալիս ֆուտբոլի լեգենդին (լուսանկարներ)

Երեկվանից սկսել է Պելեին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը` լեգենդի հայրենի Սանտոսի «Վիլա Բելմիրո» մարզադաշտում:Պելեի դագաղը դրված է այն խաղադաշտում, որտեղ նա խփել է իր կարիերայի լավագույն գոլերից մի քանիսը: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր ընդամենը 600 մետր հեռավորության վրա գտնվող գերեզմանատանը։ Երկրպագուները երկուշաբթի վաղ առավոտից ժամանում են մարզադաշտ՝ հարգանքի տուրք մատուցելու Էդսոն Արանտես դու Նասիմենտոյին`Պելեին: 

Արարողությանը ներկա են եղել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ:

Հրաժեշտի արարողությունից հետո Սանթոսի փողոցներով երթ կանցկացվի։

Հիշեցնենք, որ բրազիլացի 82-ամյա ֆուտբոլիստը մահացել է հինգշաբթի օրը քաղցկեղից: 

 

Լրահոս

Դիտել ավելին