Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտնում է դեպի Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան ուղիղ չվերթների մեկնարկի մասին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական չորս չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի21-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ. | Հաճախականություն |
G6 414 | Երեւան
| 20:15 | Մոսկվա | 23:10 | A320 | Շաբաթ |
G6 415 | Մոսկվա | 00:05 | Երևան | 05:05 | A320 | Կիրակի |
G6 412 | Երեւան
| 04:10 | Մոսկվա | 07:05 | A320 | Երեքշաբթի/Ուրբաթ |
G6 413 | Մոսկվա | 08:05 | Երևան | 13:05 | A320 | Երեքշաբթի/Ուրբաթ |
G6 414 | Երեւան
| 17:00 | Մոսկվա | 19:55 | A320 | Չորեքշաբթի |
G6 415 | Մոսկվա | 20:45 | Երևան | 01:45 | A320 | Չորեքշաբթի |
«Մոսկվայի Դոմոդեդովոյից եւ Սոչիից հետո դեպի Շերեմետևո նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար եւ մատչելի ճամփորդել դեպի Մոսկվա։ Ինչպես բազմիցս նշել ենք, մեր նպատակն է ավելի հարմարավետ դարձնել մեր ուղեւորների ճամփորդությունը եւ հնարավորինս շատ քաղաքների եւ օդանավակայանների հետ կապել Երեւանը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի: