Կարևոր իրադարձություններ

Գիշերը բազմաբնակարան շինությունում բռնկված հրդեհը մեկուսացվել է քիչ առաջ (լուսանկարներ)

03 Հունվար, 2023 10:18
Գիշերը բազմաբնակարան շինությունում բռնկված հրդեհը մեկուսացվել է քիչ առաջ (լուսանկարներ)

Հունվարի 3-ին, ժամը 02։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում բնակավայրի Էներգետիկների ավան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Փամբակ համայնքի Բազում բնակավայրի Էներգետիկների ավան թաղամասի 8-րդ փողոցում գտնվող երկհարկանի, փայտաշեն բազմաբնակարան շինությունը (մոտ 450-500 քմ):

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ 

Այրվում են մոտ 300 քմ մակերեսով երկհարկանի տնակներ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։00-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին