Այսօր` հունվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 29֊ամյա Կարեն Ղ-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 55-ամյա Մարինե Ս․-ին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։