Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

02 Հունվար, 2023 20:28
Մանրամասներ՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Հունվարի 2-ին, ժամը 19։16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը։

 

Լրահոս

Դիտել ավելին