Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը

02 Հունվար, 2023 19:18
Կյանքից հեռացել է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը

Այսօր՝ հունվարի 2-ին, կյանքից հեռացել է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը։ Նա 76 տարեկան էր։ Մահը վրա է հասել երկարատև, ծանր հիվանդության պատճառով։

Կամո Տեր-Պետրոսյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 20-ին՝ Կիրովական քաղաքում: Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո նա եղել է Հայաստանի հայտնի սրտաբաններ Ռաֆայել Ստամբոլցյանի և Զավեն Դոլաբջյանի աշակերտը, երկար տարիներ աշխատել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նախկին «Լեչկոմիսիայի պոլիկլինիկայում»: Հետագայում կազմակերպել և ղեկավարել է «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամ»-ի ծրագրով Հայաստա­նում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական ցանցը:

Մասնագիտական գործունեությունից բացի, Կամո Տեր-Պետրոսյանը հասարակությանը հայտնի է որպես «Մուսալեռ» հայրենակցական միության երկարամյա նախագահ, ինչպես նաև Հայաստանի ռադիոյի գրական հաղորդումների բաժնում և հանրային գրական երեկոներում արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքող:

Կամո Տեր-Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 4-ին, ժամը 18:00-ին՝ Սբ. Սարգիս եկեղեցում (Նորքի 5-րդ զանգված), հուղարկավորությունը՝ հունվարի 5-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

 

Լրահոս

Դիտել ավելին