Կարևոր իրադարձություններ

Խորեն Լևոնյանի եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց

02 Հունվար, 2023 13:52
Խորեն Լևոնյանի եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը դերասան Արսեն Լևոնյանը 5 անգամ կրակել է իր գլխին, եւ նախաքննական մարմինը ինքնասպանության փորձի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ArmLur.am-ից:

Shamshyan.com-ն գրել էր, որ հունվարի 1-ին ժամը 05։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈւՎ հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Ա.Լ․-ն է։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել Ա․Լ․-ին և բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները զրուցել են Ա․Լ․-ի հարազատի հետ, ով հայտնել է, որ վերջինս իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կամ ինքնասապանություն գործելու կամ անզգուշաբար մի անգամ կրակոց է արձակել իր գլխին։

Ոստիկանները նշված բնակարանում, որտեղից Ա․Լ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակը։
 
 

Լրահոս

Դիտել ավելին