Կարևոր իրադարձություններ

Պելեի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա բրազիլական Սանտոսում

02 Հունվար, 2023 12:57
Պելեի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա  բրազիլական Սանտոսում

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեին կհուղարկավորեն հունվարի 3-ին, հայտնում է «Սանթոս» ակումբի պաշտոնական կայքը։

Հունվարի 2-ին Պելեի մարմինը հիվանդանոցից, որտեղ նա մահացել է, կտեղափոխեն Սանթոսի Վիլա Բելմիրո մարզադաշտ։ Խաղացողի հետ հրաժեշտի արարողությունը կսկսվի տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին և կտևի ուղիղ մեկ օր: Արարողությունը բաց է լինելու հանրության համար, սակայն ներկա գտնվել ցանկացողներին կարգելվի մոտենալ դագաղին։

Դրանից հետո Սանթոսի փողոցներով երթ կանցնի, որը կուղևորվի դեպի Էկումենիկ Նեկրոպոլիսի հուշահամալիր (աշխարհի ամենաբարձր ուղղահայաց գերեզմանատունը), որտեղ կհուղարկավորվի Պելեն։ Հուղարկավորության արարողությունը վերապահված կլինի բացառապես ֆուտբոլիստի ընտանիքին ու մտերիմներին։

Պելեն պատմության մեջ աշխարհի միակ եռակի չեմպիոնն է՝ ֆուտբոլիստի կարգավիճակով (1958, 1962, 1970)։ Ակումբային մակարդակում նա խաղացել է «Սանթոսում» և «Նյու Յորք Կոսմոսում»: Նա 77 գոլով Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում բրազիլացի հարձակվող Նեյմարը խփեց իր 77-րդ գոլը ազգային հավաքականի կազմում և կրկնեց Պելեի ձեռքբերումը։

Ֆուտբոլիստն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես կարիերայի 1279 գոլի հեղինակ։

 

Լրահոս

Դիտել ավելին