Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժություն

02 Հունվար, 2023 11:56
Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժություն

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը:

«Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժություն: Ռուսաստանի Դաշնության ռազմական օկրուգների զորավարժարաններում նախատեսված է 8 երկկողմ զորավարժություն։ Զորավարժությունների ընթացքում կկատարելագործվեն ռազմական գործողությունների համատեղ պլանավորման հարցերը, մասնակից երկրների ցամաքային զորքերի շտաբների ներկայացուցիչների և ստորաբաժանումների փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների չեզոքացման մարտավարական գործողություններ:Բոլոր զորաշարժերը կրելու են խաղաղապահ և հակաահաբեկչական ուղղվածություն։»,- նշվում Է մամուլի հաղորդագրության մեջ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին