Կարևոր իրադարձություններ

Մենք կարևորում ենք Կուբայի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան

01 Հունվար, 2023 21:48
Մենք կարևորում ենք Կուբայի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին՝ ազգային տոնի առիթով: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի ժողովրդին Ազգային տոնի առթիվ։

Մենք կարևորում ենք Կուբայի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու մեր երկու երկրների միջև առկա համագործակցության ներուժի իրացումն առավելագույնս ապահովելու ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին