Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

Սպանություն՝ Ստեփանակերտում

01 Հունվար, 2023 22:00
Սպանություն՝ Ստեփանակերտում

Հունվարի 1-ին ժամը 11:30-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ «Զառին բաղ» կոչվող տեղամասում կասկածելի պահվածքով մի տղամարդ կա և պահանջել են վերակարգ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից վիճաբանության կասկածանքով և անձի ինքնությունը պարզելու նպատակով բերման է ենթարկել ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում հաշվառված 58-ամյա Կ.Ծ.-ին։

Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է Ստեփանակերտի 58-ամյա բնակիչ Ա.Օ.-ի անձնագիրը, որից հետո օպերատիվ խումբը ներկայացել է Հեքիմյան փողոցում գտնվող Ա.Օ.-ի բնակարան, որտեղ և հայտնաբերել է նրա դին` բռնության հետքերով:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 1-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է առաջացել Ա. Օ.-ի և Կ. Ծ.-ի միջև, որի ընթացքում վերջինս նախ ծեծի է ենթարկել Ա. Օ.-ին և աթոռով հարվածել գլխին, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։

 

Լրահոս

Դիտել ավելին