Կարևոր իրադարձություններ

Երևանի որոշ շրջաններում գազի սուր հոտ է զգացվել. ԱԻՆ

01 Հունվար, 2023 20:05
Երևանի որոշ շրջաններում գազի սուր հոտ է զգացվել. ԱԻՆ

Հունվարի 1-ին, ժամը 17։15-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Նծված վարչական շրջաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Ժամը 17:50-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում օդափոխել տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին