Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բեկում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

01 Հունվար, 2023 16:12
Դավիթ Բեկում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Հունվարի 1-ին, ժամը 12։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։12-ին։ Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1988 թ․)՝ մասամբ։

Վարորդը դաստակի հատվածի այրվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, այնուհետև տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին