Կարևոր իրադարձություններ

Խարբերդի փողոցներից մեկում հրդեհ է բռնկվել

01 Հունվար, 2023 14:57
Խարբերդի փողոցներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 1-ին, ժամը 13։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:35-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին