Կարևոր իրադարձություններ

Գարեգին Բ-ն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

01 Հունվար, 2023 12:01
Գարեգին Բ-ն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Այդ մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի Ֆեյսբուքի էջում։

«Վեհափառ Հայրապետը և հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար:
 
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը»,- նշված է գրառման մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին