Կարևոր իրադարձություններ

Չեմ կարող բացատրել, թե ինչպես 5 գոլ խփեցի Վոլֆսբուրգին

20 Հոկտեմբեր, 2015 11:53
Չեմ կարող բացատրել, թե ինչպես 5 գոլ խփեցի Վոլֆսբուրգին

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դժվարանում է պատասխանել, թե ինչպես իրեն կարճ ժամանակահատվածում հաջողվեց 5 գնդակ ուղարկել «Վոլֆսբուրգի» դարպասը։ Հանդիպումը կայացել է Բունդեսլիգայի 6-րդ տուրում եւ ավարտվել է մյունխենցիների հաղթանակով՝ 5։1 հաշվով։

 
«Չեմ կարող բացատրել, թե ինչպես դա տեղի ունեցավ։ 9 րոպեների ընթացքում, երբ գոլեր էի խփում, մտածելու ժամանակ չկար։ Գիտեմ մեկ բան. ցանկանում ենք հաղթել որպես թիմ։ Երբ մեզ հաջողվի հաջողության հասնել, վստահ եմ, որ ժամանակ կգտնեմ մտածելու համար»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։
 

Լրահոս

Դիտել ավելին