Կարևոր իրադարձություններ

Կստեղծվի «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց»

09 Դեկտեմբեր, 2022 20:04
Կստեղծվի «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց»

Կստեղծվի «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում ԵՊՀ ռեկտոր  Հովհաննես Հովհաննիսյանը գրել է․

«Բնագիտական ու մաթեմատիկական ուղղություններով հանրակրթական ավագ դպրոցի ստեղծմամբ մենք ցանկանում ենք ապահովել ԵՊՀ-ում հանրակրթության ու բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև այս ոլորտում տարածել ԵՊՀ հետազոտահեն կրթության ավանդույթներն ու մշակույթը։

Մենք ակնկալում ենք, որ «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը» ոչ միայն նպաստելու է աշակերտների շրջանում բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը, այլև իրականացնելու է համակարգային բարեփոխումներ հանրակրթության ոլորտում ուսուցման որակի բարելավման, ինչպես նաև կրթական մրցունակ համակարգի կառուցման միջոցով»։

 

Լրահոս

Դիտել ավելին