Կարևոր իրադարձություններ

Հարգանքի տուրք Կիևում՝ hայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված

09 Դեկտեմբեր, 2022 19:53
Հարգանքի տուրք Կիևում՝ hայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված

Այսօր նշվում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:

Դեսպան Վլադիմիր Կարապետյանի ու դեսպանության անձնակազմի, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովաննիսյանի և Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց Կիևում տեղադրված hայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Դեսպանն իր խոսքում հիշացրեց, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Դեսպանը հատուկ շեշտեց, որ այս նախաձեռնությունը համահեղինակել է նաև Ուկրաինան:

 

Լրահոս

Դիտել ավելին