Կարևոր իրադարձություններ

Արցախի պետնախարարը քաղպաշտպանության հարցերով խորհրդակցություն է հրավիրել

09 Դեկտեմբեր, 2022 18:02
Արցախի պետնախարարը քաղպաշտպանության հարցերով խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների և պաշտոնյաների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի պետնախարարի աշխատակազմից։

Խորհրդակցության ընթացում ներկայացվել և քննարկվել է ԱՀ քաղպաշտպանության պլանը, փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ:

Կարևոր է համարվել առկա մարտահրավերներին համահունչ, իրատեսական և կենսունակ փաստաթղթի մշակումը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության պատշաճ մակարդակով կազմակերպումն առաջնային է համարել բնակչության անվտանգության տեսանկյունից՝ ընդգծելով, որ այն նաև կառավարության գործունեության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի:

Նա կարևոր է համարել քաղպաշտպանությունում ներգրավված գերատեսչությունների փոխգործակցված և համակագված աշխատանքը, պարբերական ուսումնավարժանքների իրականացումը, ինչպես նաև բնակչության շրջանում ուսումնական միջոցառումների կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քաղպաշտպանության ոլորտին վերաբերող խնդիրների քննարկման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին