Կարևոր իրադարձություններ

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2023-ի ծրագիրը

09 Դեկտեմբեր, 2022 16:25
Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2023-ի ծրագիրը

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023 թ. ծրագիրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին