Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ՝ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ներգրավմամբ

09 Դեկտեմբեր, 2022 17:45
Մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ՝ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ներգրավմամբ

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների որակի բարելավման նպատակով՝ մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ՝ ՄՍԾ աշխատակիցների ներգրավմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ուսումնական գործընթացն ուղղված է Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների և զբաղվածության մասնագետների միջև համագործակցության ամրապնդմանն ու դեպքերի վարման սահուն ընթացքի ապահովմանը:

Մասնակիցների առաջին խմբի համար նախատեսված դասընթացին ներկա են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱՄԿ Արժանապատիվ Աշխատանքի տեխնիկական աջակցության խմբի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի տնօրենի տեղակալ Միխայիլ Պուշկինը, ԱՄԿ ավագ խորհրդատու Լեոնիդ Անդրեևը և այլք։

Ընդգծելով նմանօրինակ վերապատրաստումների կարևորությունը՝ իր ելույթում նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դասընթացի շրջանակում ստացած գիտելիքն իրապես կնպաստի ՄՍԾ կողմից որակյալ սոցիալական ծառայությունների տրամադրմանն ու մասնագիտական գործառույթների արդյունավետության բարձրացմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին