Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    416,5
    432,5

  • RUB

    5,38
    5,78

Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Վլադիմիր Հարությունյանի գիտական գործունեությանը (տեսանյութ)

09 Դեկտեմբեր, 2022 15:45
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Վլադիմիր Հարությունյանի գիտական գործունեությանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է եղել ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կազմակերպած «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին: 

Գիտաժողովը նվիրված էր Տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին:

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար և ընդգծել նմանօրինակ գիտաժողովների և կոնֆերանսների անցկացման կարևորությունը:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Վլադիմիր Հարությունյանի գիտական գործունեությանը, շեշտել նրա նախաձեռնողականությունն ու գիտելիքներն ու փորձը հնարավորինս պետության զարգացմանը ծառայեցնելու մեծ ցանկությունը:

«Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ, հաստատ մեզ լավ խորհուրդներ կտար և օգտակար կլիներ, բայց, իհարկե, միաժամանակ համոզված եմ նաև, որ այն, ինչը որ ինքը թողել է ինստիտուտում, այն ավանդույթները, որ ինքը կարողացել է ստեղծել, դրանք շարունակություն կունենան»,-շեշտել է նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին