Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    417
    433

  • RUB

    5,37
    5,77

Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի շնորհիվ «օղակների արքան» վայելում է իր փառքի հավերժացումը

09 Դեկտեմբեր, 2022 15:39
Գագիկ Ծառուկյանի շնորհիվ «օղակների արքան» վայելում է իր փառքի հավերժացումը

Լոռվա փոքրիկ դարբնոցի վարպետի օգնականից մինչև օլիմպիական բազմակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն «օղակների արքան» վայելեց իր կիսանդրու բացումը, հուզվեց ու հուզեց բոլորին: Տպավորված էր:

Լեգենդար մարմնամարզիկի համար սա մեծ իրողություն էր: Շնորհակալ էր բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել էին այս նախաձեռնությունը` նշելով, որ մշտապես զգացել է նրանց սերն ու հարգանքը:

Իր համար կարևոր և նշանակալի այս իրադարձությունը 93-ամյա մարմնամարզիկը վայելում է կենդանության օրոք:

Քչերին է բախտ վիճակվել ներկա գտնվել իր արձանի բացմանը, որը կյանքի է կոչվել բարերար Գագիկ Ծառուկյանի շնորհիվ: Նրա հովանավորությամբ պատրաստված ու տեղադրված արձանը կենդանի լեգենդը կվայելի ամեն օր:

Բարերարը խոստացել էր, որ 20-րդ դարի մեծագույն հայ մարզիկն անպայման տեսնելու ու վայելելու է իր փառքի հավերժացումը։ Անգամ նշել էր, որ եթե Ազարյանի սրտով չլինի, նորը պետք է պատվիրի:

Գագիկ Ծառուկյանի կարծիքով այս կիսանդրին պետք է 10 տարով երկարացնի Ազարյանի կյանքը, որ նա ներկա գտնվի նաև նոր դպրոցի կառուցման ու նոր արձանի բացմանը, որ խոստացել է իրականացնել առաջիկայում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևորում է մեր լեգենդների, մեր ազգի պատիվը բարձր պահած անձանց մեծարումը հենց կենդանության օրոք:

Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է: Քանդակի վրա աշխատել է 1-2 տարի, բայց այն կառուցելու առաջարկը Գագիկ Ծառուկյանից ստացել էր դեռևս 2013 թ.: Արձանը կերտել է այն նկարից, որում Ազարյանը երրորդ անգամ է օլիմպիական ոսկի նվաճել:

Բրոնզե կիսանդրին տեղադրվել է Երևանում` Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում:

Ալբերտ Ազարյանի կիսանդրու տեղադրման մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է 2021 թվականի հոկտեմբերին։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, որին ներկա են եղել Ալբերտ Ազարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարը, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, պատգամավորներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզական դպրոցի սաներ։

 

Նոննա Բարսեղյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին