Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում կկայանա համերգ

09 Դեկտեմբեր, 2022 14:52
Դեկտեմբերի 31-ին  Հանրապետության հրապարակում կկայանա համերգ
Դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ 7 համերգ է մեկնարկելու:
 
Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 23:00-ին էլ Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Միջոցառումների մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք նախապես: Այնպես որ՝ հետևե՛ք մեր էջին:
 
Ի դեպ, արդեն գործում է Սուրբծննդյան տոնավաճառը: Դուք ունեք հրաշալի հնարավորություն ոչ միայն դառնալու համերգային ծրագրերի մասնակիցը, այլև կատարելու տոնական գնումներ:
 
Ուրբաթ երեկոներն ու հանգստյան օրերը դարձրեք ավելի հիշարժան՝ վայելելով Երևանի ամանորի շունչը քաղաքի սրտում՝ հաճելի ու տրամադրող միջավայրում:
 

Լրահոս

Դիտել ավելին