Կարևոր իրադարձություններ

Ակնկալում ենք ունենալ բացառապես հանրային շահը սպասարկող ոստիկանություն. Արփինե Սարգսյան

09 Դեկտեմբեր, 2022 14:38
Ակնկալում ենք ունենալ բացառապես հանրային շահը սպասարկող ոստիկանություն. Արփինե Սարգսյան

Առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:Ակնկալում ենք ունենալ մեր քաղաքացիներին ծառայող և բացառապես հանրային շահը սպասարկող ոստիկանություն։ Այս մասին ԱԺ քննարկմանն ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս:

«Բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական և նաև քաղաքացիական վերահսկողության իրականացում:

Ըստ էության ոստիկանության ոլորտի բարեփոխումների պատասխանատու կունենանք՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, նաև կունենանք ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի:

Իսկ ոստիկանությունը ոստիկանապետի մակարդակով պատասխանատու կլինի այս ծառայության ամենօրյա գործունեության համար»,- ասել է Սարգսյանը:

Փոխնախարարի խոքով՝ Ներքին գործերի նախարարությունում լինելու է երեք ծառայություն՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունը ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին