Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը եզակի կառույց է. Ժաննա Անդրեասյան

09 Դեկտեմբեր, 2022 14:12
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը եզակի կառույց է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը կրթության ոլորտի պետական, մասնավոր և հասարակական կառույցների մասնագետներին ներկայացրել է երկու տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը և գրանցված արդյունքները:

Հաշվետու աշխատաժողովին ներկա է եղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որը կարևորել է հիմնադրամի դերը կրթական ոլորտում իրականացող բարեփոխումների գործընթացում:

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը կրթության ոլորտում եզակի նշանակությամբ եզակի կառույց է: Կառույցի կազմավորման օրվանից մեծ ակնկալիքներ ունեինք ոլորտի խնդիրների լուծման տեսանկյունից: Այս երկու տարվա ընթացքում կենտրոնի մասնագետներն ու աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել բոլոր ծրագրերին՝ գրանցելով որակյալ արդյունքներ»,- ասել է նախարարի տեղակալն ու հավելել, որ կենտրոնի գործունեությունը կրթության ոլորտում հստակություն և համակարգվածություն է ստեղծել:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը տեսապատկերների միջոցով մանրամասն ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, նպատակները, իրականացրած ծրագրերն ու նախագծերը:

«Հպարտությամբ պետք է նշեմ, որ չնայած կարճ ժամանակահատվածի, այնուամենայնիվ, մենք կարողացել են մի շարք արդյունքներ գրանցել, ինչպես նաև ձեռք բերել հրաշալի գործընկերներ: Մեր մասնագետների համբերատար աշխատանքի և մասնագիտական մոտեցման շնորհիվ կրթական հաստատությունները պատրաստակամ համագործակցում են մեզ հետ»,- ասել է Արտաշես Թորոսյանը:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն անդրադարձել է նաև արդեն իսկ ավարտված և ընթացիկ ծրագրերին, մասնավորապես Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշիչների ներդրմանը, ինչպես նաև գնահատման մեթոդաբանության նախագծի և հանրակրթության պետական չափորոշչի կարողությունները սովորեցնող առցանց ինքնաշխատ դասընթացի մշակմանը, առարկայական ծրագրերի վերանայման  գործընթացի կազմակերպմանն ու տարրական դպրոցում ընթերցանության որակի ապահովման ծրագրի իրականացմանը:

Արտաշես Թորոսյանն ընդգծել է, որ կենտրոնը մեծ ծավալի աշխատանք է իրականացրել վերապատրաստման ոլորտում:

Ելույթներից հետո աշխատաժողովի մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով քննարկել են մի շարք հարցեր: 

 

Լրահոս

Դիտել ավելին