Կարևոր իրադարձություններ

Խաղաղության պայմանագիրը և ԼՂ-ում բնակվող հայերի անվտանգության հարցը պետք է տարանջատել. Գրիգորյան

09 Դեկտեմբեր, 2022 13:46
 Խաղաղության պայմանագիրը և ԼՂ-ում բնակվող հայերի անվտանգության հարցը պետք է տարանջատել. Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ադրբեջանական կողմի մոտեցումները թույլ չեն տալիս գործընթացում առաջընթաց գրանցել:

«Հայկական կողմը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը, որը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգն ամփոփող փաստաթուղթ, և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է տարանջատել:

Ինչո՞ւ է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված մնան, որովհետև երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն: Բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալ:

Ընդհանրապես Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում այս հարցով առաջ ընթանալուն: Ղարաբաղի հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այն չկա»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին