Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից և դարձնել առանձին մարմին

09 Դեկտեմբեր, 2022 12:59
Առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից և դարձնել առանձին մարմին

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել և դարձնել առանձին մարմին:

«Կառավարությունը սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց:

Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը:

2018 թվականից սկսած մենք մի անգամ համընդհանուր աշխատավարձը բարձրացրել ենք, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ այդ բարեփոխումը կամ աշխատավարձերի բարձրացումն ավելի արդյունավետ կլիներ, եթե աշխատավարձը բարձրացնեինք՝ հիմքում ունենալով անհատական ջանքը: Պետական պահպանության ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում այս պահին քննարկումներ են ընթանում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև 100 տոկոս բարձրացնելու հարցի շուրջ»,- իր խոսքում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին