Կարևոր իրադարձություններ

Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհից փրկարարները դուրս են բերել 10 իրանական և հայկական բեռնատար

09 Դեկտեմբեր, 2022 09:52
Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհից փրկարարները դուրս են բերել 10 իրանական և հայկական բեռնատար

Դեկտեմբերի 9-ին, ժամը 01:13-ից Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 07։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել 10 ԻԻՀ և 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենաներ:

Ժամը 16:33-ի դրությամբ Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհը երկկողմանի փակվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին