Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    416,5
    432,5

  • RUB

    5,38
    5,78

Կարևոր իրադարձություններ

Կալանավորված դատավոր Ալեքսանյանը հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժողովուրդ»

09 Դեկտեմբեր, 2022 08:39
Կալանավորված դատավոր Ալեքսանյանը հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Շուրջ 1,5 ամիս է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կալանավորումից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները մի քանի անգամ այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հարցաքննեն դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, սակայն դատավորը միշտ հրաժարվել է ցուցմունք տալուց:

Ասել է թե՝ քրեական վարույթով ուրշագրավ իրավիճակ է. մեղադրյալ դատավորը հրաժարվում է քրեական վարույթով որեւէ ցուցմունք տալ, քննիչներն էլ անիմաստ գնում-գալիս են կալանավայր:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21-ին կալանավորվել է նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար, եւ դատավորի օգնականը, որը հետագայում ազատ արձակվեց»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին