Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» խմբակցությունը գնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» ֆրակցիայի է վերածվում. «Ժողովուրդ»

09 Դեկտեմբեր, 2022 08:04
«Հայաստան» խմբակցությունը գնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» ֆրակցիայի է վերածվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը գնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» ֆրակցիայի է վերածվում: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական խմբակցությունում, որն ի սկզբանե քաղաքական դաշինք էր եւ տարբեր ուժեր ներկայացնող անհատներից էր կազմված, այժմ գերիշխող դիրք ունի ՀՅԴ-ն:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ խմբակցությունում այս պահին ընդգրկված 25 պատգամավոր կա, եւս 4-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն մանդատ են ստացել. նրանք խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորական երդում կտան ու կստանձնեն խորհրդարանականի պարտականությունները:

Այսպիսով, «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորներից 14-ը դաշնակցականներ են, 13-ը, այդ թվում՝ Աղվան Վարդանյանը, անկուսակցական են, 1-ը՝ ասորի համայնքը ներկայացոնղ Զենֆիա Միրզոեւան է՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից: Հաշվի առնելով հանգամանքը, որ Վարդանյանը նախկին դաշնակցական է (իսկ դաշնակցականի նախկինը չի լինում), ապա ձայների հարաբերակցությունն այնպես է դասավորվում, որ «Դաշնակցությունը» խմբակցության ներսում գերիշխող է դառնում:

«Ժողովուրդ» օրաթերթը, ի դեպ, նկատել է, որ «Հայաստան» խմբակցության, այսպես ասած, հին պատգամավորները եկող՝ նոր պատգամավորներին չգիտեն, չեն ճանաչում, նրանցից շատերն անգամ միմյանց երբեւէ չեն էլ տեսել:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին