Կարևոր իրադարձություններ

Շան կողմից հարձակման ենթարկված և հոսպիտալացված կինը մահացել է

08 Դեկտեմբեր, 2022 23:30
Շան կողմից հարձակման ենթարկված և հոսպիտալացված կինը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 64 խումբը «զույգ դաստակների շան կծած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։ 

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 66-ամյա Վիկտորյա Օ-ն է։ 

Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Աղբյուրի հաղորդմամբ, դեկտեմբերի 1-ին «Շենգավիթ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում Վիկտորյա Օ-ն, գիտակցության չգալով, մահացել է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին