Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Արագածոտնի մարզում. կա 6 վիրավոր

08 Դեկտեմբեր, 2022 22:33
Վթար՝ Արագածոտնի մարզում. կա 6 վիրավոր

Այսօր՝ ժամը 18։00-ի սահմաններում Արագած-Արթիկ ավտոճանապարհից դեպի Բերքառատ գյուղ տանող ճանապարհին՝ գյուղի սկզբնամասում բախվել են ՎԱԶ 21010 և ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Ծաղկահովիտ», մի մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ծաղկահովիտի թիվ 21 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Շարունակությունը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին